Trinagle Tree ընկերությունը ստեղծել է էկոլոգիապես մաքուր, ուտելի, Edible Spoon կոչվող գդալները: Դրանք պատրաստված են օրգանական եգիպտացորենից և ալյուրից: Հասանելի են 3 տարբերակով՝ սովորական, համեմունքներով, քաղցր:
Այս գդալները հանգիստ կարող են փոխարինել պլաստիկ գդալներին, որոնք օգտագործվելուց հետո դեն են նետվում: Արտադրողները պնդում են, որ իրենց գդալները համ կհաղորդեն նույնիսկ ամենասովորական կամ անհետաքրքիր ուտեստին:









































