Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը ապրիլի 30-ին կայցելի Անկարա: Այս մասին հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
Այցի շրջանակներում Ազիմովը քննարկումներ կանցկացնի Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խորհրդականի տեղակալի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի հետ:
Բացի երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերից կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:









































