Մոսկովյան փողոցում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը արդեն երկու օր է՝ փակ է: Սուպերմարկետի շենքի, ինչպես նաև հարակից տարածքի բնակիչները անակնկալի են եկել՝ խանութը տեսնելով փակ: Բնակիչներից Միքայելը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ երեք օր առաջ խանութը բաց է եղել, սակայն ապրանքների սակավությունը հուշում էր, որ խանութը փակվելու է: Նա նաև նշեց, որ արդեն տասը օր է՝ տարածքի բնակիչները տեղյակ էին, որ խանութը փակվելու է:
Բնակչի պատմելով՝ խանութը հավանաբար իրեն չէր արդարացնում: Որպես տեղի բնակիչ՝ ինքն անձամբ քիչ է օգտվել. «Խանութը ինքն իրենով պահանջարկ չէր առաջացնում, մնացած «Մոսկվիչկաներից» ավելի շատ էինք օգտվում, քան այս մեկից»,- ասաց Միքայելը:
«Մոսկվիչկա» սուպերմարկետից մեզ տեղեկացրին, որ այն փակվել է ընդմիշտ:
Հիշեցնենք, որ սուպերմարկետների այս ցանցը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին:









































