Նավթի համաշխարհային գներն ընկնում են, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
WTI նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում նվազել են 1.41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 35.05 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի հունվարի գինը ընկել է 0.62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 37.16 դոլարի:










































