2010 թ. աշխարհում գինու վաճառքն աճել է 7%-ով և կազմել 93 մլն հեկտալիտր (հավասար է 100 լիտրի):
Այս մասին հաղորդում է Alconews-ը:
«Առաջին անգամ վերջին 15 տարվա մեջ այս վերականգնումը հիմնականում կապված է եվրոպական գինի արտահանող ավանդական երկրների հետ, այլ ոչ թե հարավային կիսագնդի և ԱՄՆ-ի», ասել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության (OIV) գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Կաստելուչին:
Այս հուսադրող լուրերը մթագնում են Եվրամիության` գինու արտադրությունը կրճատելու պահանջները, քանի որ աշխարհում կա գինու ավելցուկ: 2010թ. այդպիսի երևույթ նկատվել է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Հունաստանում:
Մոլդովայի գինեգործների միության նախագահ Նելի Սոտնիկի խոսքերով, աճը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ գինիները հայտնի դարձան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Վիետնամը:








































