Մերիան Էլիոթի բեմադրությունը՝ բրիտանացի գրող Մարկ Հեդոնի «Շան գիշերային խորհրդավոր սպանությունը» վեպի հիման վրա, արժանացել է Լոուրենս Օլիվիեի (Olivier Awards) 7 մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն նոր պիես» անվանակարգում:
Պիեսը 2012 թ. հոկտեմբերից ներկայացվում էր Լոնդոնի Ազգային թատրոնում, իսկ ներկայում՝ Apollo թատրոնում:
Այն առաջադրված էր Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր թատերական մրցանակի 8 անվանակարգերում:
Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորող Լյուկ Թրեդուեյը ճանաչվել է «տարվա լավագույն թատերական դերասան»:
Հեդոնի վեպը լույս է տեսել 2003թ.: Վեպի գլխավոր հերոսն աուտիզմով հիվանդ 15-ամյա տղա է, որն անտեսելով հոր արգելքը՝ որոշում է պարզել, թե ով է սպանել հարևանի շանը:
Գիտակցության յուրահատկությունները թույլ են տալիս հարցին նայել անսպասելի անկյունից:










































