«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հավատում է, որ թիմը դուրս կգա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Ցանկանում եմ, որ բոլորը հավատան` «Բարսելոնա»-ն կարո´ղ է ձեռք բերել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիրը»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներում իսպանական գրանդերը անհաջող են հանդես եկել: Բազմաթիվ կարծիքների համաձայն` եզրափակիչում մրցակցելու են գերմանական ակումբները:









































