Ռուսաստանը հայտարարել է մայիսին բենզինի արտահանումը դադարեցնելու մասին: Արտադրված վառելիքն ամբողջությամբ կուղղվի ներքին շուկա: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով ՌԴ էներգետիկայի փոխնախարար Սերգեյ Կուդրյավցևին:
Ռուսաստանի մի շարք շրջաններում վերջին շաբաթների ընթացքում արձանագրվել է վառելիքի պակաս և դրան հաջորդած գնաճ:
Ռուսաստանի ամենախոշոր մասնավոր նավթային ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը կանխատեսել է վառելիքի 5-7 տոկոսի գնաճ, որը սակայն, ըստ նրա, երկար չի տևի: