«Ֆեներբախչե»-ն ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատարի` Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը: Թուրքական ակումբը 30 մլն եվրո է առաջարկում լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
«Ֆեներբախչե»-ի մարզական տնօրենը նշել է, որ թիմը հետաքրքրվել է ֆուտբոլիստի ծառայություններով 3 մրցաշրջանների ընթացքում, սակայն տրանսֆերային գործարքը չի կայացել:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 52 հանդիպում է անցկացրել, 37 գոլ խփել և 15 արդյունավետ փոխանցում կատարել:







































