Գյումրի-Երևան ճանապարհին` Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում մայրաքաղաք ուղևորվող մեքենաներին, հատկապես, երթուղայիններին է կանգնեցրել 075ՈՍ09 պետհամարանիշի սպիտակ Ժիգուլի մեքենան: Քաղաքացիական հագուստով անձնավորությունը վարորդներից մանրամասն հետաքրքրվել է, թե ուր են գնում ևինչու: Նա հորդորել է չգնալ Երևան` սպառնալով, որ հակառակ դեպքում Թալինի մոտ Ճանապարհային ոստիկանությունն է կանգնած, որը մեքենաները կտանի տուգանային հրապարակ: Մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանական պետհամարանիշներով մեքենայի քաղաքացիական հագուստով անձնավորությունը եղել է ոստիկանության Մարալիկի բաժնի պետի տեղակալների մեկը` Յաշա անունով:
Ի դեպ, այսօր զարմանալիորեն Գյումրիում ՃՈ աշխատակիցները սկսել են խոսել երևանյան բարբառով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա Գյումրի Երևանից են ՃՈ ոստիկաններ բերել: