Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն Լվովի և Իվանո-Ֆրանկովսկի քաղաքային խորհրդի որոշումը՝ մայիսի 9-ը հայտարարել «սգո օր» և արգելել բարձրացնել հաղթանակի դրոշը, համարել է սադրանք՝ ուղղված ուկրաինացի ժողովրդի դեմ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Լվով և Իվանո-Ֆրանկովսկ քաղաքների քաղաքային խորհուրդների որոշումը՝ հաղթանակի օրը հայտարարել սգո և ողբի օր, ինչպես նաև արգելել բարձրացնել հաղթանակի դրոշը, լկտի, ցինիկ, անբարոյական սադրանք է, դավաճանություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ֆաշիզմի և նացիզմի դեմ պայքարում զոհասեղանին են դրել իրենց կյանքը:
Այս որոշումը գիտակցված սադրանք է, Ուկրաինայի օրենքների և Սահմանադրության գիտակցված խախտում, որն ուղղված է հասարակության մեջ թշնամություն և քաղաքացիական ընդվզումներ առաջացնելուն: Դա կարող է ունենալ ամենասարսափելի հետևանքներ»,- Սիմոնենկոն մեջբերել է Ուկրաինայի կոմկուսի մամլո ծառայությանը:








































