Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից սահմանված մրգերի պատժամիջոցներից հետո հարուստ թուրքերը գնել են 10 տոննա նարինջ, որոնք թույլ չեն տվել անցկացնել սահմանով, և մարդկանց անվճար բաժանել են: Այս մասին գրում է Rosbalt-ը:
«Բոլորը պետք է իմանան թուրք ժողովրդի և թուրքական պետականության ուժի մասին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած կարգադրության մեջ նշված է գյուղմթերքների ցուցակը, որը 2016թ. հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից ներմուծել Ռուսաստան: Դրանցից են՝ լոլիկը, սոխը, ծաղկակաղամբը, բրոկոլին, վարունգը, նարինջը, մանդարինը և մի շարք այլ մթերքներ:










































