Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում արված RT հեռուստաընկերության տեսագրությունում նկատվում են ռուսական «Մի-35M» ռազմական ուղղաթիռներ, որոնք նախկինում չեն մատակարարվել սիրիացիներին, ինչպես նաև մինչև վերջերս չեն կիրառվել ռուսական ավիախմբի կողմից:
«Մի-35M» ուղղաթիռը «Մի-24B» ուղղաթիռի մոդեռնիզացված տեսակն է: Այն թողարկվում է 2005-ից ի վեր:









































