Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Էդմոն Մարուքյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստանը», որը հայտարարվեց ընդդիմություն

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընտրվեց «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության խորհրդի նախագահ: Համաձայն կուսակցության կանոնադրության` խորհրդի նախագահը ստանձնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը: Դեկտեմբերի 12-ին կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ընտրվեցին կուսակցության խորհրդի, Վերահսկիչ հանձնաժողովների անդամները, հաստատվեց կուսակցության ծրագիրը: Նորաստեղծ կուսակցության խորհրդի կազմում են «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը,lragir.am լրատվական կայքի վերլուծաբան Հայկ Կոնջորյանը, լրագրող Անի Սամսոնյանը և այլք:

Նորաստեղծ կուսակցության ղեկավարը շնորհակալություն հայտնեց վստահության համար` ներկաներին կոչ անելով այսօրվանից տարածել ու բազմապատկել այն տեսլականը, որ ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Էդմոն Մարուքյանը միջոցառման ավարտին պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին: Մասնավորապես, նա հայտնեց, որ գործելու են որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: «Այն, որ կուսակցությունը ընդդիմադիր քաղաքական միավորում է, դա դասական քաղաքականության կանոն է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը հայտնեց, որ իրենց չեն սատարում հայտնի օլիգարխներ, և նմանատիպ խոսակցությունները բամբասանք են:

Հարցին ի պատասխան, թե արդյոք 2017 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցելիս հնարավոր է միավորվեն այլ քաղաքական ուժերի հետ, Էդմոն Մարուքյանը նշեց. «Միավորում գաղափարական հենքի վրա հնարավոր է: Կան ուժեր, որոնք խոսում են եվրոպական ինտեգրացիայի մասին, կարծում եմ` այդ համագործակցությունը նոր է սկսվելու: Այս պահին վաղ է նշել այլ քաղաքական ուժի մասին, որի հետ հնարավոր է համագործակցություն»: Դրանով նա բացատրեց նաև հանգամանքը, որ համագումարին չեն հրավիրվել այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ մարդ-կուսակցության դառնալու հավակնություն չունի «Լուսավոր Հայաստան»-ը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում