Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը շատ ժամանակ է անցկացնում իր ինքնակենսագրական գրքի գովազդային շրջափուլում: Իր Becoming գրքում մոդելը քննարկում է իր կարիերան, հաջողությունները և կիսվում գաղտնիքներով` ինչպես ստանալ ցանկալին և կյանքից օգտակար դասեր քաղել:
Երեկ 49-ամյա մոդելը ներկա է եղել նորաձև խանութներից մեկի պատվին կազմակերպված երեկույթին:
Աստղը կրում էր հագեցած կապույտ գույնի նեղ զգեստ, որը կատարելապես ընդգծում էր նրա կազմվածքը:












































