«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, քանի որ «Կենտրոնական ընտարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախապատրաստվում է վավերացնել այն պետական հանցագործությունը, որը կատարվեց և որը կոչվում է մեր քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարում: Մենք պահանջում ենք, որպեսզի անվավեր ճանաչվեն այս քվեարկության արդյունքները, քանզի այդ արդյունքները կեղծվել են:
Այս պայքարի թոհ ու բոհում, նրա խոսքով, նոր ընդդիմություն է ստեղծվել, որը մարդկային ու քաղաքացիական դեմք ունի, ոչ թե կուսակցական:
Մանրամասները՝ տեսանյութում:








































