Tuesday, 30 06 2026
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Ձգտելու ենք ձեռք բերել օլիմպիական խաղերի բոլոր 6 ուղեգրերը․ Լևոն Ջուլֆալակյան

2015 թվականի նվաճումների ու բաց թողումների, ինչպես նաև 2016 թվականի մասին իր կանխատեսումներով ու սպասելիքներով կիսվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

Պարոն Ջուլֆալակյան, 2015-ը որոշ առումներով դժվար տարի էր հայկական հունահռոմեական ըմբշամարտի համար, այնուամենայնիվ, թեկուզ սպասվածից քիչ, բայց եղան լուրջ հաջողություններ:

-Այս տարի չանցկացվեց Եվրոպայի առաջնություն, փոխարենը Բաքվում կայացան առաջին Եվրոպական խաղերը: Քանի որ ընտրված ժամանակահատվածը խանգարում էր մեր ծրագրերին, մենք լավագույն կազմով չմասնակցեցինք այդ խաղերին: Այնուամենայնիվ, 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանի մասնակցությունը շատ հաջող էր, և նա պետք է կանգներ պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Սակայն մրցավարական սխալների պատճառով բավարարվեց արծաթե մեդալով: Մրցավարական և այլ պատճառներով մեդալների և օլիմպիական ուղեգրերի ցանկալլի քանակը չապահովեցինք  Լաս Վեգասում կայացած այս տարվա աշխարհի առաջնությունում:

Միհրան Հարությունյանը պետք է հանդես գար եզրափակչում և առնվազը նվաճեր արծաթե մեդալ: Սակայն թե կիսաեզրափակչում, թե բրոնզե մեդալի համար պայքարում նրան խանգարեցին մրցավարները: Մրցավարական կողմնապահություն եղավ նաև Արսեն Ջուլֆալակյանի հանդեպ: Արսենից սպասում էինք մեդալ, սակայն նա հենց առաջին գոտեմարտում հանդիպեց իր հիմնական մրցակից Ռոման Վլասովին: Արսենը, որ միշտ, բոլոր մրցակիցների հետ գոտեմարտելիս ակտիվ է լինում, այս էլ որերորդ անգամ Վլասովի հետ մրցելիս առաջինն է հայտնվում ծնկադիր դրությունում: Այս անգամ էլ մրցավարները գտան, որ նա է պասիվ: Իսկ նման հավասարազոր մրցակիցների պայքարում առաջինը վերևից աշխատելը մեծ առավելություն է: Լաս Վեգասում Արսենը 33 վայրկյան հաջող պաշտպանվեց, երբ սովորաբար նման պարագայում 20-25 վայրկյանից մարտը վերսկսվում է հիմնական կանգ դրությունից:

Բացի այդ, Վլասովի երկու միավորանոց հնարքը, չգիտես ինչու, գնահատեցին 4 միավոր: Մենք բողոքարկեցինք, բայց քանի որ մեր բողոք-պահանջը չբավարարեցին, ևս մեկ միավոր տրվեց Վլասովին: Իսկ նման մրցակցի հետ պայքարում 5 միավոր հետ բերելը դյուրին գործ չէ: Արսենը սփոփիչ գոտեմարտերը հաջող սկսեց, բայց իրար հետևից 15 րոպեն մեկ անցկացրած մրցամարտերից հոգնեց, և վերջին սփոփիչում պարտվեց ղազախ ըմբիշին: Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իդեալական գոտեմարտեր անցկացրեց և արժանիորեն երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Նշեցիք, որ մեդալների և օլիմպիական ուղեգրերի ցանկալի քանակը չապահովվեց Լաս Վեգասում, իսկ որքա՞ն էիք նախատեսել: 

-Առաջնությունից առաջ ակնկալում էինք 3 մեդալ և 3-4 օլիմպիական ուղեգիր:

Մեդալներներն այլևս հետ բերել հնարավոր չէ, իսկ ուղեգրերի քանակը ավելացնելու հնարավորություն կա: Քանի՞ հոգով է ի զորու հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մասնակցել 2016 թվականի օլիմպիական խաղերին:

-Մենք ձգտելու ենք ձեռք բերել բոլոր 6 ուղեգրերը, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Իսկ ավելի ստույգ՝ 4-5 հոգով մասնակցելը շատ իրական է:

Մրցաշրջան 2016-ը շատ հագեցած է լինելու՝ Եվրոպայի առաջնություններ, վարկանիշային մրցաշարեր, օլիմպիական խաղեր, Հայաստանի առաջնություն, հավանաբար այլ մրցաշարեր, ինչպե՞ս եք ծրագրել այս կարևոր մրցումների նախապատրաստությունը:

-Քանի որ տարին իսկապես շատ հագեցած է լինելու, որոշել ենք Հայաստանի առաջնությունը անցկացնել օլիմպիական խաղերից հետո՝ աշնանը: 2016 թվականի առաջին կարևոր ստուգատեսը՝ մարտի 8-12-ը Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին կսկսենք նախապատրաստվել դեկտեմբերի 13-26-ը Ծաղկաձորում կայանալիք հավաքով: Եվս մեկ հավաք էլ կանցկացնենք հունվարի 19-30-ը, որին կհաջորդի միջազգային մրցաշար՝ կամ Ֆրանսիայում, կամ Բուլղարիայում: Եվս երկու հավաք էլ կանցկացնենք Եվրոպայի առաջնությունից առաջ:

Այնուհետև կսկսվեն վարկանիշային մրցաշարերը: Առաջինը կայանալու է Սերբիայում, ապրիլի 15-17-ը, որին մասնակցելու են միայն եվրոպացիները, և օլիմպիական ուղեգիր է շնորհվելու եզրափակիչ հասած ըմբիշներին: Հաջորդ վարկանիշային  մրցաշարը տեղի է ունենալու Մոնղոլիայում: Այնտեղ կխաղարկվի 3 ուղեգիր: Եվ վերջին կանգառը լինելու է Ստամբուլը, որտեղ նույնպես կմասնակցեն ըմբիշներ ամբողջ աշխարհից: Այս վերջին մրցաշարում խաղարկվելու է երկու ուղեգիր: Եվրոպայի առաջնության և վարկանիշային մրցաշարերի արանքում մարտի վերջին Բուլղարիայում կայանալու է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը,  որը նույնպես շատ կարևոր ստուգատես է: Ի դեպ, անցած տարի մինչև 23 տարեկանների առաջնությունում նույնպես ունեցանք հաջողություններ: Սարգիս Քոչարյանը 80  կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Հետաքրքիր է նաև իմանալ մինչև օլիմպիական խաղեր նախապատրաստական ամբողջ ընթացքը:

-Բացի նշված մրցումներից կլինեն ևս մի քանի մրցաշարեր, և նախատեսված է ընդհանուր թվով տասը ուսումնամարզական հավաք անցկացնել: Սակայն բուն օլիմպիական խաղերին նախապատրաստվելը կսկսենք այն պահից, երբ ավարտվեն վարկանիշային մրցաշարերը և հայտնի դառնան մեր մասնակիցների քանակը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում