Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ո՞վ է մեղավոր 5 ամսական Ագնեսայի մահվան մեջ

Երեկ Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական տվյալներով՝ թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան:

Երեխայի հարազատները կարծում են, որ նա մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Նրանք նաև բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ իրենց երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:

Ցավալի այս դեպքի կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Ա. Մխիթարյանից: Վերջինս նշեց, որ իրենց մոտ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ «Արդեն իսկ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը սպառիչ կերպով պատասխան կտա, թե որն է եղել մանկահասակ երեխայի մահվան պատճառը: Դրանից հետո արդեն պարզ կլինի՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ: Երբ եզրակացությունը ստանանք, պատկերն ավելի ամբողջական կլինի, առայժմ որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե առայժմ պարզապես մայրը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ իր երեխայի մահվան համար մեղավոր է բժիշկը, Ա. Մխիթարյանը պատասխանեց. «Սխալ կլինի ասել միայն մայրը, ոչ միայն մայրը, այլ նաև երեխայի հարազատները բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ երեխայի մահվան պատճառների հանգամանքերի հետ կապված, որից հետո մենք մեկնել ենք դեպքի վայր՝ տեղում ծանոթանալու դեպքին»:

Քննիչն ավելացրեց, որ նախնական փուլում նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի նախևառաջ մանկահասակ երեխայի մահվան անմիջական պատճառը. «Դրանից հետո երեխայի մահվան նախնական տվյալները ձեռք կբերենք, ապա համապատասխան հանձնաժողովը կպարզի կոնկրետ բժիշկների կողմից՝ իրենց մասնագիտական գործողությունների սխալ կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքներ առկա՞ են, թե՞ ոչ»:

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դեպքին, ասաց. «Դա ձեր իմացած թոքաբորբը չէ, բացարձակ դա գրիպի հետևանք չէ, որովհետև երեխան բացարձակ գրիպով չի հիվանդացել, իսկ մնացած մանրամասները պետք է ճշտվեն։ Թոքաբորբը տարբեր ծագումնաբանություն կարող է ունենալ»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում