Սուպերմոդել Նաոմի Քեմբլը նկարահանվել է ներքնազգեստի սեփական հավաքածուի գովազդում՝ Instagram-ի օգտահաշվի #iamnaomicampbell անվանումով: Yamamay ապրանքանիշի համար թողարկված ներքնազգեստի հավաքածուի լուսանկարների հեղինակն է Մարիո Թեստինոն:
Փայլուն ֆոտոշարքը գնահատել է նաև Vanity Fair-ը՝ ամսագրի շապիկին տեղադրելով այդ լուսանկարներից մեկը:
















































