Եղեռնի զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդ բերված ծաղիկներն արդեն չորրորդ տարին է, ինչ վերամշակվում են կամավորների կողմից՝ հենց Ծիծեռնակաբերդում: Միջոցառումն իրականցվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Վիվասել-ՄՏՍ-ի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:
Այս տարի միջոցառմանը մասնակցում էին նաև մի շարք կազմակերպությունների կամավորներ, «Կանաչ դպրոց» նախագծի աշակերտները, «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորները, «Սկաուտական շարժում» ՀԿ-ի անդամները, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի սաները, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները:
Անմար կրակի մոտ բերված ծաղիկներն առանձնացնում են ցողուններից, ծաղկաթերթիկները փռում են, որպեսզի չորանան, որից հետո ուղարկում են վերամշակման, իսկ ստացված բացիկները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն օգտագործում է որպես շնորհակալագրեր ու նամակներ և ուղարկում է մի շարք երկրների և կազմակերպությունների, որոնք դատապարտում են Ցեղասպանությունը:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում: