Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում անցկացվող սիրիական ընդդիմության կոնֆերանսին մասնակցում են ԴԱԻՇ-ի հետ կապված ահաբեկչական մի շարք խմբավորումների ներկայացուցիչներ։
Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը։ Նա հավելել է, որ Իրանը չի աջակցում այդ կոնֆերանսին՝ ընդգծելով, որ այն հակասում է Սիրիայի վերաբերյալ անցկացված «Վիեննա-2» կոնֆերանսի արդյունքներին:
«Ահաբեկիչները, որոնք իրենց համարում են չափավոր ընդդիմություն, երբեք իրավունք չեն ստանա լուծելու Սիրիայի ու տարածաշրջանի ճակատագիրը։ Միայն Սիրիայի ժողովուրդը պետք է լուծի իր երկրի ճակատագիրը»։








































