ԱԺ-ում ՀՀ նախագահի ստորագրած Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ դեղերի որակից Հայաստանում դժգոհում են ոչ միայն հիվանդները, այլև բժիշկները. «Ես հանդիպել եմ բժիշկների, ովքեր ասում են, որ վիրահատության ժամանակ ցավազրկող դեղ ենք տալիս՝ ընդհանրապես չի ազդում, քնաբեր ենք տալիս՝ չի քնում: Բոլորովին այլ բան է, երբ կոշիկ են կեղծում, հագուստ են կեղծում, չինական է, թե իտալական է, մեծ հաշվով էական չէ, բայց այս հարցում կեղծելը չարիք է, ազգի դավաճանություն է, հանցագործություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































