Apotact Labs-ի գիտնականները ներկայացրել են Gest ձեռնոցը, որով հնարավոր է համակարգիչը կառավարել ժեստերի միջոցով կամ պարզապես օդում մատները շարժելով: Այս մասին հայտնում է novate.ru-ն:
Gest-ը հնարավոր կլինի կրել ցանկացած չափի ձեռքին կարգավորվող գոտու և մատներին հագցվող սենսորներով 4 մանժետների շնորհիվ: Յուրաքանչյուր ձեռնոցի վրա 15 հաղորդիչ կա:
Թեև Gest ձեռնոցների սերիական արտադրության համար անհրաժեշտ գումարի հավաքման արշավը Kickstarter-ում մեկնարկել է ընդամենը 1 շաբաթ առաջ, անհրաժեշտ 100 000 դոլարն արդեն հավաքվել է: Այժմ Gest կարելի է պատվիրել 99 դոլարով, իսկ մանրածախ վաճառքում ձեռնոցը կարժենա200 դոլար:













































