Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Իշխանությանը մենք ենք պահում, բայց հերիք է. «Մալաթիա» տոնավաճառի առևտրականները որոշել են չաշխատել (տեսանյութ)

Այսօր առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մալաթիա» տոնավաճառում իսկական խառնաշփոթ է: Տոնավաճառի բոլոր առևտրականները՝ շուրջ 1200 հոգի, միահամուռ կերպով հավաքել են իրենց ապրանքները և որոշել են այլևս չաշխատել:

Նրանց բողոքն ուղղված է իրենց տեղի վարձավճարների, հարկերի դեմ: Նրանցից ոմանք ասացին, որ 4 քառակուսի մետր տարածքի վրա իրենց առևտուրը կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս վճարում են 120 հազար դրամ՝ այն դեպքում, երբ առևտուրը պակասել է, երկրում ժողովուրդ չի մնացել:

Նրանցից մի քանիսն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում աշխատել այնքան ժամանակ, մինչև երկրի ամենաբարձր ղեկավարությունը չվերանայի մոտեցումներն իրենց աշխատանքի վերաբերյալ: «Մալաթիա» տոնավաճառի առևտրական Ռուզաննա Բաղդասարյանն ասաց, որ իրենց բողոքն այն բանի դեմ է, որ իրենք այսքան հարկ ու տուրք են վճարում:

«Մի քիչ շնորհքով եղեք, մարդկանց աշխատանք չեք տալիս, ոչ մի աշխատատեղ չեք ստեղծել, իսկ ինչո՞ւ եք այսօրվա օրով մարդկանց դնում-սեղմում, որ այսքան հարկ տան, հերիք է հարկ տանք: Կներեք, ես այսօր գումար չունեմ տալու, վերջացել է, սպառվել է. ամեն ինչի վերջը մի օր գալիս է: Մի քիչ մտածեք մեր մասին, մեղք ենք, ձեր մեջքին մենք ենք կանգնած: Ոչ մեկ էլ կանգնած չէ ձեր մեջքին: 1993թ.-ից կանգնում եմ այստեղ, բավարարված եմ իմ ղեկավարից, ինքն ամեն ինչ էլ արել է մեզ համար, ամեն ինչ: Այդ մարդուց շնորհակալ ենք, բայց մի քիչ վերևները թող մտածեն. ասում են՝ ձուկը գլխից են բռնում: Հերիք եղավ-բոլ եղավ, մենք չլինենք՝ իրենք կորած են:

Ես ոչ մի անգամ պարտք չեմ ունեցել, իսկ ինչո՞ւ պետք է այսօրվա դրությամբ գումարից նեղվեմ, երբ այսպես աշխատել եմ: Երևի իրենց կանայք երբեք այսպես չեն աշխատել: Էլ արդեն ելք չկա, թող ելք գտնեն: Խանութները բացեցին, խանութների արենդաները իջեցրին, մերը բարձրացնում են՝ ինչո՞ւ: Եկամուտը տալիս ենք, լավ էլ պահում ենք ձեզ՝ ամեն ինչով, հերիք է, մի թույլ տվեք, որ ավելորդություններ խոսենք»,- ասաց առևտրականը:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև այլ առևտրականների հետ:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում