Ամերիկացի գործարար, միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա արծիվ է հարձակվել: Միջադեպը տեղի է ունեցել թռչնի հետ քաղաքական գործչի ֆոտոսեսիայի ժամանակ, որն արվում էր Time ամսագրի համար: Այս մասին հաղորդում է BuzzFeed-ը:
Համացանցում է հայտնվել տվյալ նկարահանման տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է արծիվը երկու անգամ հարձակվում Թրամփի վրա: Գործարարը չի տուժել:
Լուսանկարիչ Մարտին Շելերի մտահղացմամբ՝ նախ Քեռի Սեմ մականունով 27-ամյա արծիվը պետք է նստեր քաղաքական գործչի պարզած ձեռքին, սակայն թռչնին հետաքրքրել է Թրամփի սանրվածքը: Ապա Քեռի Սեմից պահանջվեց նստել գրասեղանին՝ Թրամփի կողքին, սակայն նա փորձեց կտցահարել միլիարդատիրոջ ձեռքը:
«Այս թռչունը թեև գեղեցիկ է, բայց շատ վտանգավոր»,- ասել է քաղաքական գործիչը:







































