Սիդնեյի ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա դեռահասի և 20-ամյա երիտասարդի՝ Ավստրալիայի տարածքում ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով։
Վերջին ամիսներին երկրում անցկացվել են մի շարք ռեյդեր, որոնք կոչված էին բացահայտելու «ներքին ծայրահեղականությունը»։
Երկու երիտասարդները դատարանի առջև կկանգնեն հինգշաբթի։ Ինչպես հայտնել են ոստիկանությունում, նրանց ձերբակալությունը կապված է նյութերի հետ, որոնք ՆԳՆ-ին հասանելի են դարձել անցկացված գործողությունների արդյունքում։









































