Ապրիլի 27-ին, ժամը 03.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա Մարատ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 20.00-ին, մարմնական վնասվածքը պատճառելու կասկածանքով Դ. Մալյան փողոցի 1 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 28-ամյա Ազատուհի Ս.-ն:
Պարզվել է, որ ապրիլի 27-ին, ժամը 00.30-ին, Ազատուհի Ս.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Մարատ Մ.-ին և պատճառել վնասվածք:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:







































