ԱՄՆ Կոլորադո նահանգի անտուն բնակիչ Մայքլ Էնգֆորսը վիճակախաղում 500 հազար դոլար է շահել: Այս մասին հաղորդում է New York Daily News-ը: Նշվում է, որ ամերիկացու` հաղթանակի հնարավորությունը 875 հազարը մեկի դիմաց էր:
Էնգֆորսը վերջին 6 տարում մշտական կացության վայր չուներ: Նա տառապում էր հարբեցողությամբ և կորցրեց բիզնեսը` երբեք չկորցնելով իր կյանքում դրական փոփոխությունների հույսը: Սովորաբար նա 10-ական դոլար է ծախսել վիճակախաղի տոմսի համար, սակայն այս անգամ որոշել է ռիսկի դիմել:
61-ամյա Էնգֆորսը ծրագրում է շահած միջոցները ծախսել դստեր որոնման վրա:








































