Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ընտրակեղծիքների ողջ կեղտը քսվեց նաև մեզ. ՀՅԴ-ն՝ հանրաքվեի ընթացքի մասին

Չնայած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը լրատվամիջոցների և դիտորդների արձանագրած մի շարք ընտրախախտումներին՝ սահմանադրական փոփոխություններին «Այո» ասող Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանրաքվեն համարում է կայացած և լեգիտիմ։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց՝ ամեն ինչ անթերի չի անցել, բայց ասել, որ հանրաքվեն լեգիտիմ չէ՝ սխալ է։

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե նախկինում չէր բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ՀՅԴ-ն կվերադառնա կոալիցիա, արդյոք այժմ նման քննարկումներ տարվո՞ւմ են, Վարդանյանը բացասական պատասխան տվեց, ասաց, որ Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ Դաշնակցությունն այժմ չի վարում։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց՝ Դաշնակցության գերագույն մարմինն առաջիկա օրերի ընթացքում կանդրադառնա բոլոր այն ընտրախախտումներին, որ տեղի են ունեցել հանրաքվեի օրը։

Գալստյանը հայտարարեց, որ իրենք տարիներ շարունակ պայքարել են, որ Հայաստանում ընտրական գործընթացը հնարավորինս թափանցիկ ու արդար լինի, և ցավում են, որ ընտրակեղծիքների կեղտն այսօր ակամայից իրենց էլ քսվեց:

Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-ամյակի առթիվ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հ.Յ. Դաշնակցությունը և Հայոց պետականությունը» թեմայով գիտաժողով:

Դաշնակցական Լևոն Մկրտչյանը ձեռնպահ մնաց հանրաքվեի քվեարկության ընտրախախտումների վերաբերյալ գնահատական հնչեցնելուց։ Վերջինս անդրադարձավ միայն այն բոլոր դրական զարգացումներին, որոնք իր տպավորմամբ՝ Հայաստանին սպասվում է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում