CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարությունը հերքել է երկրի առաջին՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման աշխատանքների դադարեցման մասին տեղեկատվությունը։
Այդ մասին հայտնել են նախարարությունում հեռուստաալիքի աղբյուրները՝ ընդգծելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և որ ատոմակայանի նախագծի իրագործումն ընթացքի մեջ է։
Մինչդեռ բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությունում իր աղբյուրները, հայտնել էր, որ Ռուսաստանը կասեցրել է Աքքույուի ատոմակայանի կառուցման աշխատանքները։







































