Գրեմանական սպորտային հագուստ արտադրող Adidas-ը Parley for the Oceans կազմակերպության հետ համագործակցությամբ ներկայացրել է սպորտային կոշիկների կոնցեպտուալ մոդել՝ պատրաստված օվկիանոսային աղբից: Դրանց ստեղծման ընթացքում օգտագործվել է 3D տպագրության տեխնոլոգիա, հայտնում է Fashionmag-ը:
Կոշիկը ներկայացվել է կլիմայի փոփոխության հարցերին նվիրված COP21 կոնֆերանսում:
Ենթադրվում է, որ մոդելը կպատրաստվի անհատական չափանիշերով: Դրա համար այցլուները խանութում պետք է մի քանի րոպե վազեն վազքուղիով: Դրանից հետո ստացվում է ոտքի ճշգրիտ չափը, որի հիման վրա այնուհետ մշակվում է և ստեղծվում է յուրահատուկ կոշիկը:










































