Saturday, 08 06 2024
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները հեռանում են (լուսանկարներ)

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մալաթիա» տոնավաճառում իսկական խառնաշփոթ է: Բոլոր առևտրականները միահամուռ կերպով հավաքել են իրենց առևտրի կետերը և որոշել են ընդհանրապես չաշխատել:

Նրանցից մի քանիսն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում աշխատել այնքան ժամանակ, մինչև երկրի ամենաբարձր ղեկավարությունը չվերանայի իր մոտեցումներն իրենց աշխատանքի վերաբերյալ: Նրանց բողոքը մասնավորապես տեղի բարձր հարկերից է, որոնց միջոցով, ըստ նրանց, պարզապես «քերթում են» իրենց: Դրա արդյունքում առևտրականներն իրենց ապրանքների գներն են բարձրացնում, որի հետևանքով էլ հաճախորդ չեն ունենում: Օրեր շարունակ նստում են իրենց տեղերում և աչքերով հաճախորդ փնտրում։

«Այսպես այլևս անհնար է, մենք չենք դիմանում, մենք արժանապատիվ մարդիկ ենք, այլևս տեղ չունենք: Թող ցածրացնեն հարկերը մոտավորապես 50 տոկոսով: Դրանք բոլորը մեզնից են կախված, թող մտածեն մեր մասին: Մենք տոնավաճառի ղեկավարությունից որևէ դժգոհություն չունենք, մեր դժգոհությունը երկրի նախագահից է ու երկրի ղեկավարությունից»,- նշեց առևտրական տիկին Բաղդասարյանը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը, ով եկել էր տոնավաճառ, բողոքը քննարկում էր տոնավաճառի ղեկավարության հետ:Քննարկման ընթացքում որոշում կայացվեց առևտրականներին հորդորել անցնել աշխատանքի մինչև մայիսի 2-ը և այդ ընթացքում հարկեր ու վճարումներ չանել, բայց մինչև ամսի երկուսը թաղապետի և հարկային մարմինների մասնակցությամբ տոնավաճառում քննարկումներ կանցկացվեն տոնավաճառի ղեկավարության և առևտրականների ներկայացուցչի ու համապատասխան մարմինների միջև:

Դավիթ Օհանյանը խոստացավ, որ արդյունավետ քննարկումներ կանցկացնեն: Քննարկումից դուրս գալով՝ թաղապետը և առևտրականների ներկայացուցիչը շարունակեցին հորդորել մինչև մայիսի 2-ը աշխատել, սակայն նրանց հորդորին առևտրականները բուռն արձագանքեցին: Նրանք ասացին, որ աշխատանքի չեն անցնի մինչև առարկայական փոփոխություն չտեսնեն:

Դավիթ Օհանյանն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ինքը Տարոն Մարգարյանի ցուցումով է տոնավաճառում, ով տեղյակ է խնդրից և մտահոգ է, թեև ինքը նույնպես միշտ կանգնած է եղել առևտրականների կողքին նրանց բոլոր բողոքների դեպքում: Ըստ թաղապետի՝ սա առևտրականների հերթական պահանջն է, միգուցե արդարացված, որին քննարկումների միջոցով կփորձեն լուծում տալ, ինչպես դա արեցին երբ առևտրականները որոշ ժամանակ առաջ պահանջեցին ազատ օր ունենալ, որը չկար։

Ականջալուր չլինելով թաղապետի և տոնավաճառի ղեկավարի հորդորներին՝ առևտրականներն այս պահին շարունակում են իրենց բողոքը, չեն վերադառնում իրենց աշխատանքին՝ պահանջելով ավելի կոնկրետ քայլեր։ «Թող ձեռք չառնեն մեզ»,- ասում են նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում