Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Ամիրյան 24, Մաշտոցի 15 շենքերի բնակիչները ահազանգում են, որ վերը նշված շենքերի միջև անկյունային հատվածում տեղակայված բակի ամբողջ տարածքը քանդված է, փորված և տեղադրված են շին. հրապարակի եզրային պարիսպները:
Ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման նախապատրաստական շինարարական աշխատանքներ: Այս տարածքում արդեն իսկ առկա է նորակառույց բարձրահարկ շենքերի մի մեծ շարասյուն, մնացել էր միայն այդ փոքր տարածքը, որը դեպուտատները ընտրությունների ժամանակ ժողովրդին խոստացան այգի դարձնել, իսկ ընտրվելուց կարճ ժամանակ անց սկսվեց շենքի շինարարությունը:
Կից ուղարկված լուսանկարներում երևում է շինարարական հրապարակի տարածքը, որը կազմում է մոտ 400 քառակուսի մետր:
Բնակիչների խոսքով՝ էկոլոգիապես և թե անվտանգության առումով շատ վատ է անդրադառնալու բնակիչների վրա: