Ապրիլի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: