«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից առաջարկում ենք հանել մի շարք օբյեկտների շինարարությունը և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը՝ համարելով չլիցենզավորված գործունեություն:
Այդ օբյեկտներն են՝ գյուղական բնակավայրերում կառուցվող 300 ք/մ մակերեսը չգերազանցող մինչև երկու վերգետնյան և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 ք/մ մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները, 50 ք/մ չգերազանցող ավտոտնակները, 1000 ք/մ չգերազանցող ջերմոցները, 300 ք/մ չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները և 100 ք/մ չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:
Նախատեսվող փոփոխությունների շնորհիվ 35% միջոցներ կխնայվեն»: Այս մասին ԱԺ հերթական քառօրյա նիստի ընթացքում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































