Հանրահայտ «հրեշտակներ» Ադրիանա Լիման, Բեհաթի Փրինսլուն և Թեյլոր Հիլը որոշել են կոտրել կարծրատիպն այն մասին, որ մոդելները սնվում են բացառապես մրգային կոկտեյլներով և բանջարեղենային աղցաններով: Սթիվեն Կոլբերի հայտնի շոուի եթերում աղջիկներն ախորժակով կերել են Ամերիկայում տարածված «բաֆալո» թևիկները, հայտնում է spletnik.ru-ն: Հաղորդավար Կոլբերն ինքն էլ չի կարողացել դիմանալ գայթակղությանը և նույնպես փորձել է ուտելիքը:









































