ՀՀ նախագահը հայտարարել էր, որ նոր նախագծի հաստատման դեպքում չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին: Հանրաքվեից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը վերախմբագրեց իր իսկ արած հայտարարությունը: Դա որքանո՞վ է նպաստում իշխանության հանդեպ վստահության ամրապնդմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հարցին ՀՀԿ խմբակցության պագամավոր Կարեն Ավագյանը պատասխանեց. «Վստահության մասով կասկած չունենաք, որովհետև այն համակարգը, որ ներդրվեց նոր սահմանադրությամբ, մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն է տալիս բոլոր կենսունակ քաղաքական ուժերին, և նրանք կհայտնվեն ԱԺ-ում: Մեր երկրում պառակտում այլևս չի լինի:
«Ինչ վերաբերում է վերարտադրությանը ապա, որևէ քաղաքական ուժ, որը կենսունակ է, չի կարող չվերարտադրվել: Չի կարող վերարտադրվել այն քաղաքական ուժը, որը պոտենցիալ ռեսուրս չունի: Իսկ այն հարցին՝ Սերժ սարգսյանը ցանկանում է դառնալ վարչապետ, թե ոչ, 2017թ. ընտրություններից հետո կպատասխանի ինքը՝ Սերժ Սարգսյանը»,- ասաց Կարեն Ավագյանը:
Կ. Ավագյանը համաիտ չէ այն մտքին, որ Սերժ Սարգսյանի մոտ շտապողականություն կա. «Հանրաքվեի մասին գնահատական են տալիս ձայների տոկոսները, թվերը: Տոկոսների տարբերությունը այնքան մեծ է, որ ամեն ինչ պարզ է»:
Կարեն Ավագյանի կարծիքով՝ ամեն ինչ շատ հանդարտ է, հաղթողներ, պարտվողներ չկան, և այս նոր սահմանադրության պտուղները բոլորը կտեսնեն շատ շուտով:
Մանրամասները՝ տեսանյութում:







































