«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հավատում է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել այսօր կայանալիրք «Վոլֆսբուրգ»-ի հետ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք խաղում։
«Հավատում ենք մեր ուժերին ու դա կապացուցենք առաջիկա խաղում։ Սեփական փորձից գիտեմ, որ գոլեր կլինեն, եթե չդադարենք գրոհել ու պահեր ստեղծել»,- հայտարարել է Վան Գալը։
Նշենք, որ վերջին 7 խաղից 5-ում «Յունայթեդ»-ը չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը, իսկ վերջին 10 խաղում ընդամենը 7 գոլ է խփել։
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա մանկունիական ակումբը երկրորդն է B խմբում՝ «Վոլֆսբուրգ»-ին զիջելով 1 միավորով։









































