Շարժիչը, որը տեղադրվել է Rolls-Royce ավտոմեքենաների վրա, վերածել են սուրճի սեղանի: Սեղանը ներկայացված է Bonhams աճուրդի տան կայքում:
Շարժիչը մաքրվել է յուղի մնացորդներից և փայլեցվել է: Դրա վրա ամրացված են RR խորհրդանիշ և սպիտակ լուսադիոդներ: Սեղանի մակերեսն ապակուց է: Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Լոնդոնում՝ Թագավորական ռազմաօդային ուժերի թանգարանում: Նախնական գինը 800-1000 ֆունտ է:









































