Ցավում եմ, որ բյուջեի եզրափակիչ քննարկումներում կառավարությունն այսքան փոքրաթիվ է ներկայացված: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«2016թ. բյուջեն դրական զարգացման միտումներ չի նախատեսում: Ունենք մի իրավիճակ, երբ որ բոլորս համակերպվում ենք, որ սա այն նվազագույն շեմն է, որից պետք է 2 ճանապարհ լինի՝ մեկը՝ իսկապես պետք է բոլորս ձգենք մեր գոտիները և աշխատենք այնպիսի արդյունավետությամբ, որ հիմքեր ստեղծենք զարգացման, տնտեսության աշխուժացման, աշխատատեղերի բացման, և մյուսը՝ ձև անենք, թե դա ենք անում, բայց իրականում յոլա գնալով՝ իշխանությունը շարունակելու մարտավարությամբ հանդես գանք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































