Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտանիո Կոնտեն կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն, եթե ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշի հրաժարվել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծառայություններից:
Մոուրինյոն դեռ շարունակում է զբաղեցնել «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, չնայած թիմի վատ ցուցանիշներին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նախօրեին աջակցության խոսքեր է հասցեագրել Մոուրինյոյին:








































