Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին անվանել է երկրի վատագույն քաղաքապետը: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Նյու Յորքն ունի ԱՄՆ-ի վատագույն քաղաքապետը: Ես ատում եմ նայել, թե ինչ է կատարվում կեղտոտ փողոցների, անօթևանների և հանցավորության հետ: Ամոթ»,- գրել է Թրամփը:
Հոկտեմբերի վերջին տեղյակ աղբյուրը հայտնել էր, որ Բիլ դե Բլազիոն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում կաջակցի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:








































