Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության կողմից որպես միջանկյալ օղակ առաջարկվել է 14-15 տարեկան, արական սեռի դժվար դաստիարակվող, իրավախախտ և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար հատուկ ուսումնադաստիարակչական վերականգնողական հաստատություն ստեղծել:
Վանաձորի հաստատության բաժանմունքի ներկայացուցիչ Ռ. Վարոսյանն այսօր հրավիրված կլոր սեղանի ընթացքում ասաց, որ Վանաձորի բաժանմունքում ընդգրկված անչափահասների թիվը այս ժամանկահատվածում 49 է, որոնցից 7-ը աղջիկներ են: Իսկ ըստ ուղղորդման աղբյուրների՝ ոստիկանությունից 32-ն են:
Իրավախախտման տեսակները, ըստ դեպքերի՝
Գողության 20 դեպք է արձանգրվել,
Դանակահարության` 11,
Մուրացկանության և թափառաշրջիկության` 3,
Սեռական հանցագործության` 2 դեպք,
Ծառահատման` 1,
Շորթման` 1,
Հուշարձանի վնասում` 1,
և այլն, և այլն։
Ի դեպ, Ռ. Վարոսյանը ցանկություն հայտնեց, որ նման կենտրոններ լինեն յուրքանչյուր համայնքում:
Հարկ է նկատել, որ վանդալիզմի դեպքում,- մի անչափահաս ներկել էր Հրանտ Մաթևոսյանի արձանը,- որպես փոխհատուցում կարդացել է Հրանտ Մաթևոսյանի բոլոր պատմվածքները, շարադրություն գրել և այցելել բրուտագործական արհեստանոց, որտեղ քանադակագործի հետ մասնակցել է մակետի պատրաստման աշխատանքերին:









































