«Խնդրում եմ՝ լսե՛ք, տիկին Փոստանջյան: Բոլորս հիշում ենք, որ դուք, որպես երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ քաղաքական շարժումների և զարգացման թոհուբոհում մեկնեցիք ԱՄՆ: Լավ արեցիք, որովհետև գնացիք սովորելու, ես ողջունում եմ դա մինչև այսօր, եթե ուզենաք սովորել, մանավանդ կարծում եմ շատ բան ունեք սովորելու, բաց մի՛ թողեք հերթական առիթը: Զուգահեռ մեր երիտասարդներին կոչ եք անում գնալ դասադուլների: Դուք գնաք Ամերիկա սովորեք, ձեր կրթությունը ապահովեք ավելի լավ կյանքի համար, իսկ Հայաստանում սովորող երիտասարդներին փորձեք օգտագործել, որպես թնդանոթային մի՞ս…»,- ԱԺ այսօրվա նիստում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































