Euromag-ի փոխանցմամբ՝ Ջեյմս Բոնդի մասին 24-րդ ֆիլմն արդեն մեկ ամսից քիչ ավելի է, ինչ էկրաններին ցուցադրվում է ողջ աշխարհում, իսկ դրա ստեղծողներն արդեն իսկ մտածում են նոր ֆիլմ նկարահանելու մասին։ Բարբարա Բրոկոլին հայտարարել է, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2016 թվականի մարտին:
«Նախևառաջ մենք դադար կտանք։ «Սպեկտրի» վրա մենք աշխատել ենք 3 տարի։ Դա գրավիչ գործընթաց է, սակայն մենք այժմ ցանկանում ենք օգտվել հաջողությունից և հանրության արձագանքից»,- ասել է նա։
Բրոկոլին դրա հետ մեկտեղ հանգստացրել է երկրպագուներին՝ ընդգծելով, որ իրենք նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին ձեռնամուխ կլինեն 2016 թվականի գարնանը։ Այն կլինի Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը։ Ըստ ամենայնի, ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017 թվականից ոչ շուտ կամ 2018 թվականին։








































