Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ մասնակցել է Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում, հայտարարել է, որ ուրախ է խաղադաշտ վերադառնալ:
Կիսապաշտպանը նշել է, որ հիանալի է զգում է իրեն: Վերջին անգամ նա խաղադաշտ էր դուրս եկել 2015 թվականի մարտի 11-ին:
«Շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալ երկար դադարից հետո: Ոտքս նորմալ վիճակում է: Ինձ հիանալի եմ զգում: Անգամ չէի սպասում, որ կարող եմ այսքան արագ վազել»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:








































