Բեռլինում գործարկվել է անվճար առցանց համալսարան, որն արդեն ունի ավելի քան 1000 ուսանող։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Բազմաթիվ հարկադիր տեղահանվածների համար Kiron համալսարանը դարձել է կրթություն ստանալու եզակի հնարավորություն։ Այն առաջարկում է անվճար համալսարանական կուրս անցնել առցանց ռեժիմով։
Առցանց համալսարանն ունի 6 ֆակուլտետ՝ ինժեներիա, տնտեսագիտություն, ինֆորմատիկա, միջմշակութային հետազոտություններ, օտար լեզուներ և ճարտարագիտութուն։
Որոշ առցանց կուրսեր անգլերենով և գերմաներենով մշակվել են այնպիսի հեղինակավոր համալսարանների կողմից, ինչպիսիք են Հարվարդը, Ստենֆորդը կամ Յելը։










































