Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Հայաստանը տնտեսական հեռանկարների հանդեպ հոռետես է. Gallup

Հայաստանը 54 երկրների շարքում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը տնտեսական լավատեսության մակարդակով: Այս մասին վկայում են WIN-Gallup International Association-ի «Հույսի և հիասթափության գլոբալ բարոմետր» հետազոտության արդյունքները:

Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է տարբեր երկրների բնակիչների ամենամյա հարցման արդյունքները այն մասին, թե՝ ինչ ակնկալիքներ են նրանք կապում գալիք տարվա հետ: Հարցումն անցկացվել է 2012թ. «Հույսի և հիասթափության գլոբալ բարոմետր» (Global Barometer on Hope and Happiness) համաշխարհային հետազոտության շրջանակներում: Հարցմանը մասնակցել է 60 հազար մարդ՝ աշխարհի 54 երկրներից:

Մասնակիցներին հարցեր են տրվել 2013թ. տնտեսական հեռանկարների և կանխատեսումների վերաբերյալ:

Հետազոտության տվյալների համաձայն՝ 2013թ. Հայաստանում տնտեսական հույսի ինդեքսը կազմել է -11%: Այսպիսով, Հայաստանը պատկանում է այն երկրների խմբին, որոնք հոռետեսորեն են տրամադրված տնտեսական հեռանկարների հարցի շուրջ: Հատկանշական է, որ այս խմբի մեջ մտել են այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը (21-րդ հորիզոնական՝ -8% ինդեքսով), Կանադան (23-րդ հորիզոնական՝ -12%), Սինգապուրը (28-րդ հորիզոնական՝ -17%), Շվեդիան (34-րդ հորիզոնական՝ -28%), Գերմանիան (47-րդ հորիզոնական՝ -46% ինդեքսով): Այս խմբի մեջ է ներառվել նաև Ռուսաստանը՝ 31-րդ հորիզոնական՝ -23% ինդեքսով:

2013թ. տնտեսական հեռանկարների հանդեպ ամենալավատեսը Վրաստանն է, որի տնտեսական հույսի ինդեքսը կազմում է 63%: Լավատես երկրների շարքին է դասվում նաև Ադրբեջանը, որը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 56% ինդեքսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում