Քիչ առաջ տեղեկացանք, որ Կենտրոնի քննչականից ՀԱԿ երիտասարդներին տեղափոխել են նարկոլոգիական դիսպանսեր, այնտեղից էլ՝ Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոն: Հիշեցնենք, որ Կոնգրեսի երիտասարդներից չորսը` Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Խաչատրյանը, բողոքի ակցիան չսկսած, բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն:
Այս պահին Հայ ազգային կոնգրեսի համակիրները պիկետ են անցկացնում «Երեւան» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: Երեկոյան Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է նաեւ հանրահավաք անցկացնել: