Samsung ընկերությունը թվային ֆոտոխցիկների և տեսախցիկների թողարկման դադարեցման մասին որոշում է կայացրել, հայտնում է ultramir.net-ը: Ղեկավարությունը պլանավորում է այդ ոլորտում իր մշակումները վաճառել Nikon ընկերությանը:
Նաև հայտնում են, որ այժմ ընկերության համար առաջնահերթ են դառնում հեռանկարային ուղղությունները: Ներկա պահին նրանք ցանկանում են իրենց ուժերը կենտրոնացնել սեփական վճարային համակարգեր ստեղծելու վրա: Այդպիսի որոշում է ընդունվել միայն տնտեսական նկատառումներից ելնելով:
Samsung Electronics-ի աշխատակիցը հայտնել է, որ թվային տեսախցիկների և ֆոտոխցիկների պահանջարկն այժմ խիստ ընկել է: Հենց դա էլ դարձել է պատճառը, որ ընկերությունը հեռանում է շուկայի այդ հատվածից:









































